ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Թաիլանդում զինվորականները լուծարել են խորհրդարանը

Թաիլանդում զինվորականները լուծարել են խորհրդարանը
25.05.2014 | 18:58

Մայիսի 22-ին Թաիլանդում ռազմական հեղաշրջման արդյունքում ամբողջ իշխանությունն անցել է զինվորականներին, առժամանակ կասեցվել է Սահմանադրության գործունակությունը: Զինվորականներն արգելել են բոլոր հեռուստաադիոալիքների հեռարձակումը՝ բացի իրենց հեռուստառադիոալիքից: Ժամը 22-ի մինչև 5-ը պարետային ժամ է մտցված: Թաիլանդի զինվորական իշխանությունները հսկողության տակ են վերցրել նախկին վարչապետ Յինգլակ Չինավատին, երբ նա զինվորականների պահանջով ներկայացել է ցամաքային զորքերի շտաբ ևս 140 քաղաքական գործիչների հետ: Գեներալ Պրայուտ Չան-Օչոյի գլխավորությամբ բանակը լուծարել է խորհրդարանի վերին պալատը, պաշտոնանկ է արվել և ոստիկանապետ, գեներալ Ադուլ Սենգսինգկեոն, որ մասնակցել է ռազմական հեղաշրջմանը:

Դիտվել է՝ 1532

Մեկնաբանություններ